Եվրոպայում գազի գինը բարձրացել է 1 150 դոլարից՝ հազար խորանարդ մետրի համար
Եվրոպայում գաի գինը դեկտեմբերի 8-ին կայացած բորսայական սակարկությունների սկզբում բարձրացել է հազար խորանարդ մետրի համար 1 150 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն աճել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 155 դոլար: Եվրոպայում գազի արժեքի ընդհանուր աճը նախօրյակին փակման գնի համեմատությամբ կազմում է ավելի քան 3 տոկոս: Ավելի վաղ «Գազպրոմի» դեպարտամենտի պետ Ալեքսանդր Իվաննիկովը հայտնել է, որ մայր ընկերությունն առաջիկա ամիսներին Եվրոպայում գազի գնի նկատելի նվազում չի սպասում, բայց դրա արժեքը հազար խորանարդ մետրի համար 1 000 դոլարի շրջանում կայուն չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Tert.am