Իշխանության վարած քարոզչությունը դժվար է քաղաքակիրթ անվանել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը:

«Այդպես էլ պետք է լիներ, որովհետև գործ ունենք մի անձի հետ, որը քաղաքական դեմք չէ: Նա երեք տարիների ընթացքում այդպես էլ չդարձավ քաղաքական դեմք», - նշեց Հարությունյանը:

Նա նաև ընդգծեց, որ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ Փաշինյանի վարկանիշը գահավիժում է.

«Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նա մտքեր է արտաբերում, անգամ դժվար է դրանք մտքեր անվանել, որոնք տասնյակ նոր հարցեր են առաջացնում: Եվ ստիպված, յուրաքանչյուր հաջորդ անգամ նա փորձում է դրանք կոմպենսացնել՝ բռնության կոչեր հնչեցնելով»:

Շտաբի ղեկավար խոսքով՝ Փաշինյանը փրձում է լարվածության այնպիսի աստիճան հրահրել, որը կհանգեցնի, գուցե, նաև ներքին բախումների: 


Նյութը՝ Aysor.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն