Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է իր հարցազրույցը՝ գրելով․ «Մենք ուժեղ ենք անձերով ու թույլ ենք որպես հասարակություն:

Ի՞նչն է մեզ միավորում այսօր:

Շատերին այսօր միավորում է իրականությունից փախնելու և կենցաղային մակարդակով ապրելու ցանկությունը:

Ամենավտանգավոր բանը, որ արեց Նիկոլը մեր ազգի հետ՝ նա բզկտեց հայկական ուրույն քաղաքակրթությունը:

Մենք փոխանցել ենք պետություն, որը կենսունակ էր, բայց մեզ 3 տարում պառակտեցին այնքան, ինչքան 30 տարվա մեջ չէին պառակտել:

Մեր պետությունը չի ունենալու հեռանկար այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք կարողանում վերագտնել այն մատրիցան, որը կմիավորի ինձ ու այս պահին ամենաթունդ նիկոլականին»:



168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն