Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը վարչապետին մեղադրեց բանակցային գործընթացում բանավոր պայմանավորածություններ ձեռք բերելու և գաղտնի պահելու մեջ: ՀՀ վարչապետ Փաշինյանն էլ վստահեցրեց, որ բանավոր պայմանավորվածություններ չեն իրագործվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին Արմեն Ռուստամյանը պնդեց, թե գործող կառավարության օրոք բանակցային գործընթաց է ներմուծվել «բանավոր պայմանավորություններ ձեռք բերելու և դրանք գաղտնի պահելու գործելաոճ»: «Խոսքը բնավ բանակցային գործընթացի գաղտնիության մասին չէ, այլ ամենաբարձր մակարդակով քննարկումների արդյունքում ձեռք բերված՝ թեկուզ և բանավոր պայմանավորությունների մասին է՝ մանավանդ, որ դրանք հիմնականում կորստաբեր նշանակություն են ունենում մեր երկրի համար»,-ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ այդ բանավոր պայմանավորվածությունների գոյությունը հանրությունն իմանում է  դրանց կատարվելուց հետո,  երբ զիջումներ են լինում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել: Իմիջիլիայլոց ասեմ, որ այդ նարատիվը, թե կան ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ, ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն