Ղարաբաղյան հակամարտության մասնակից երկրների եւ հարեւան պետությունների մայրաքաղաքներից հնչող հայտարարությունները հաճախ պայմանավորված են հույզերով։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կոչ ենք անում այս իրավիճակում բոլոր ներգրավվածներին, այնուամենայնիվ, նպաստել նրանց հանգստությանն ու նորմալ կյանքի հաստատմանը, ովքեր գտնվում են այդ հողում»,- ընդգծեց Լավրովը։ Նա ավելացրեց, որ Ռուսաստանը դրանով ակտիվորեն զբաղվում է խաղաղարարների եւ ԱԻՆ ջանքերով։

Նախարարը նաեւ նշեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գծով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը նույնպես նվիրված է այդ խնդրին։ «Եռակողմ աշխատանքային խմբի գործունեության արդյունավետությունը կորոշվի առաջին հերթին նրանով, թե որքանով այդ ապաշրջափակումն ուղղակիորեն կօգնի բարելավել մարդկանց կյանքը,- նշեց Լավրովը։- Այդ եռակողմ բանավեճերում ե՛ւ Թուրքիայի շահերը, ե՛ւ Իրանի շահերը միանշանակորեն հաշվի են առնվում, այլապես այդ ամբողջ ապաշրջափակումը առավելագույն արդյունք չի ունենա»։

Նա նաեւ նշեց, որ Լեռնային Ղարաբաղում հաշտության մոնիթորինգի ռուս-թուրքական կենտրոնի գործունեությունը շատ օգտակար եւ կայունացնող գործոն է։


Նյութը՝ News.am


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն