Փաստաբան Միհրան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում աշխատող Տիգրան Սիմոնյանը, ով դեկտեմբերի 1-ին հրահանգով որոշել է կալանավորել «#Սիսական-ջոկատ»-ի հրամանատար, Արցախյան 3 պատերազմների ժամանակ իր ընտանիքի հաշվին նաև Տիգրան Սիմոնյանին պաշտպանած Աշոտ Մինասյանին, մինչ օրս որևէ ջանք չի գործադրել, մարմնի որևէ մաս չի շարժել, չի գրել /հասկանում եմ, որ դժվար է/ ու պաշտպանական կողմին չի տրամադրել կալանավորելու մասին որոշումը։

Ամենայն հավանականությամբ քաղաքական պատվերի շրջանակներում շատ գործ ունենալն է պատճառը, որ սույն պարոնին թվում է թե անձանց կարելի է կալանավորել «քաղվածքի» հիման վրա, սակայն շտապեմ տեղեկացնել, որ էդ քաղվածքը մի օր ձեռդ ա, մի օր...

Մի օր էլ քեզ են կալանավորելու....

Հ. Գ. Այսքանից հետո եզրակացությունները թողնում են ձեզ, թե ինչ է անում մարդու հետ Ռոմանոս Պետրոսյանի տեղակալ աշխատելը»:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն