3+3 ձևաչափով կարող ենք հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակներում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ մենք ներգրավված ենք այլ ձևաչափերում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ հարցը մենք քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես, Ռուսաստանի գործընկերների հետ և ունենք ազդակ, որ իրենք էլ կիսում են այդ տեսակետը և առաջիկա օրերին 3+3 կամ 3+2 ձևաչափի նախանիստի նման հանդիպում է տեղի կունենալու, և Հայաստանը մասնակցելու է արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով», – ասել է նա:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն