ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմինե Կյուրեղյանը 168.am–ի հետ զրույցում անդրադարձավ դեկտեմբերի 7-ին խորհրդարանում իշխանական պատգամավորների, նրանց օգնականների և դաշնակցական պատգամավորների մի խումբ օգնականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին:

Ըստ նրա, խորհրդարանական երկրի իշխող խմբակցության պատգամավորներն իրենց պահել են անմարդկային, անտրամաբանական, անբացատրելի վարքագծով:

«Չեմ կարծում, թե սա պատահական միջադեպ էր, սա հստակ ծրագրված էր, և այդ միջադեպով, ես առավել քան համոզված եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը կամ գոնե նրա ղեկավարը փորձեցին հանրության ուշադրությունը շեղել մի քանի կարևոր հարցերից: Հանրության ուշադրության կենտրոնում առաջնային հարցեր էին դարձել նախևառաջ Ռուսաստանի արտգործնախարարի ուժեղ ապտակը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված: Հաջորդը՝ նույն Ալեն Սիմոնյանի հայտարարությունն էր՝ գերիների խնդրի վերաբերյալ: Չեմ ուզում անտեսել նաև ՏԻՄ ընտրություններում իշխող ուժի կրած պարտության փաստը: Փաշինյանը դուրս եկավ ու ասաց, թե սա ժողովրդավարության հաղթանակ էր, մեղա-մեղա, ես առաջին անգամ համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ»,- նշեց Արմենուհի Կյուրեղյանը:

Ըստ պատգամավորի, իշխանությանը թվում էր, որ իրենք ունեն իշխանություն և կարող են ՏԻՄ-երում ունենալ իշխանություն, սակայն ժողովուրդը ցույց տվեց, որ իրենց տեղական մակարդակում դուրս պետք է վռնդեն: Հետևաբար, իշխանությունն այս հարվածին չի կարողանում հարմարվել, նաև չեն կարողանում հարմարվել, որ հանրությունը թմբիրից դուրս է եկել:

«Այս միջադեպը, իհարկե, փորձ էր կոծկելու գերիների խնդիրը: Այսօր տեսնում եմ այդ միջադեպի գլխավոր դերակատարներին՝ Վահագն Ալեքսանյանին, հայտնի աներձագին և Սիսակ Գաբրիելյանին, այս երեքի անունները գոնե հստակ հնչել են, նրանք երջանիկ նստած են, այնպիսի տպավորություն է, որ իրենք ինչ-որ առաջադրանք են կատարել և իրենք գոհ են, որ իրենք այդ առաջադրանքը կատարել են: Ես կարող եմ նման ողջամիտ կասկած ունենալ: Առավել քան համոզված եմ, որ այդ երեք պատգամավորներն այն պատգամավորներն են, որոնք իրենց նախաձեռնությամբ նման բան անողը չէին, նրանք որևէ աջակցության ու թողտվության մի քայլ անգամ չեն անում, այս հարկից մյուս հարկ չեն իջնում, ուր մնաց թե՝ միջադեպ սարքեին: Ես ունեմ նման ողջամիտ կասկած»,- շեշտեց նա:

Նրա կարծիքով՝ այս միջադեպն այդուհանդերձ չծառայեց իր նպատակին, որովհետև եթե ցանկանում էին գերիների վերաբերյալ ԱԺ նախագահի հայտարարությունը կոծկել՝ չստացվեց, չստացվեց նաև ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության կոծկումը: Ավելին՝ նման միջադեպ սարքելով՝ իշխանությունները նպաստեցին նրան, որ հանրությանն ավելի շատ տեղեկատվություն հասնի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն