Դավաճանությունը է խորհրդային Միության քարտեզներով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա անել, որովհետեւ այսօրվա Ադրբեջանը խորհրդային Ադրբեջանի հետ ոչ մի կապ չունի: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ասուլիսի ժամանակ նշեց  ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Այսօրվա Ադրբեջանը 1918-1920 թվականների մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդն է: Մուսավաթական Ադրբեջանի տարածքում այսօրվա այդ տարածքները չեն եղել, ինչպես չի եղել նաեւ Արցախը:

Հայաստանը միշտ հայտարարել է, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Եթե դու ընդունում ես, որ դեմարկացիա արվի Խորհրդային Միության քարտեզներով, ալամ աշխարհը գիտի, որ ԼՂԻՄ-ը եղել է Խորհրդային Ադրբեջանի մաս: Այսինքն կապիտուլյանտն ասում է, որ դրանով Ղարաբաղի հացրը դրանով տալիս պրծնում ենք Ադրբեջանի՞ն»,-ասաց նա:


Նյութը՝ News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն