Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին սպասվող ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզարշավը շարունակում է Շիրակի մարզում:

Արթիկում հրավիրված մեծ հանրահավաքի ընթացքում Փաշինյանը հավաքվածների հետ այսպիսի ելույթ-զրույց ունեցավ:

«Դուք բացարձակ իշխանություն ունեք. վերջին 7 ամիսներին մեզ շատերը քննադատել են նրա համար, ասել են սրանք իրենց աթոռներից կառչած են: Բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ մեզ համար չափազանց դժվար է եղել, բայց մենք իշխանությունը, մեր կարգավիճակը պահպանել ենք միայն մի բանի համար, որ այն ամեն պատահածի ձեռքը չընկնի: Մենք էդ իշխանությունը ձեզնից ենք ստացել եւ հիմա վերադարձրել ենք ձեզ: Ինչո՞ւ եմ ասում, որ դուք բացարձակ իշխանություն եք. էսօր ասպարեզում են մեծադղիրդ ազգանուններով մարդիկ՝ սկսած մեզանից, վերջացրած մյուսներից, եւ նրանք բոլորը գալու են ձեր դուռը, որովհետեւ դուք, միայն դուք, բացառապես դուք եք որոշելու մեր քաղաքական ճակատագիրը: Եվ ես ուզում եմ, որ սա նույնպես մենք գնահատենք, որովհետեւ մենք, այո՛, շատ բաներ չենք հաջողել, մենք շատ դեպքերում ձախողումներ ենք ունեցել, բայց այս առաքելությունը գոնե մինչեւ վերջ հասցրել ենք, ձեզնից ստացված իշխանությունը վերադարձնում ենք ձեզ: Ինչպես կորոշեք, մենք ձեր խոնարհ ծառա, խոնարհ ենք ձեր կայացրած ցանկացած որոշման: Բայց ես հույս ունեմ, կոչ եմ անում, հորդորում եմ, որ հունիսի 20-ին գնաք ընտրական տեղամաս, վերցնեք 3-րդ քվեաթերթիկը, քվեարկեք «Քաղաքացիական պայմանագրի» օգտին»:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն