Ահա թե ինչ տրամաբանության մեջ է գործում իշխող ուժը
ՀՀ խորհրդարանի առօրյա հայհոյանքների, ծեծկռտուքի ու գողականի արանքում հնչել է մի ելույթ, որը կարելի է կոլաբորացիոնիզմի դասական օրինակ համարել։
«Այն փաստը, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ տեղ-տեղ Ադրբեջանի տարածքով անցնող հատվածով ՀՀ քաղաքացիներն անարգել երթևեկում էի․․․ Իմ գնահատմամբ՝ երբ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից ֆիքսվեց, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ոչ միջանցքային տրամաբանությամբ, իրենք այնտեղ մաքսակետ տեղադրեցին, մեծ հաշվով, մտնելով մեր տրամաբանության մեջ, որովհետև մենք ասում ենք՝ եթե տարածաշրջանային կոմունիկացիաները և ճանապարհները պետք է բացվեն, ապա Հայաստանի տարածքով անցնող ցանկացած շարժ պետք է լինի ՀՀ ինքնիշխանության ներքո եղած ճանապարհով, Հայաստանի մաքսակետերով և բոլոր ընթացակարգերով», ասել է իշխող մեծամասնության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Իշխող ուժը որոշել է, որ դա «Ադրբեջանի տարածք է», վերին ատյանն ու կնքահայրը Օվերչուկն է ու նրա ներկայացրած երկիրը, Բաքվի տեղադրած ռեկետի կրպակն էլ իշխող ուժի տրամաբանությունն է։
Սա մի դրվագ է, որը ցույց է տալիս, որ իշխող ուժը գործում է Հայաստանի ինքնիշխանության վերացման եւ հայ հանրությանը գետտոյի գոյակերպին համակերպելու թշնամական ծրագրերի ու քարոզչության սպասարկման տրամաբանության մեջ։
Lragir.am