Պլանավորում ենք նվազագույն աշխատավարձերը հասցնել 85 հազար դրամի. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում է։
Մարալիկում նա հայտարարեց, թե պլանավորում են նվազագույն աշխատավարձերը բարձրացնել՝ հասցնելով 85 հազար դրամի։
«Մենք պլանավորում ենք նվազագույն թոշակը դարձնել 68 հազար դրամ», - ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ թոշակները հիմա այնքան ցածր են, որ մի տասը տարի էլ պետք է ավելացնեն, որ հասնեն արժանապատիվ չափի։
Նյութը՝ Aysor.am