Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Արցախի մրցակցային մարմնի հետ համագործակցության հուշագիր է կնքել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանը համագործակցության հուշագիր են ստորագրել:
Այս մասին հայտնում է ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:
Հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն մրցակցային քաղաքականության իրականացման բնագավառում փորձի փոխանակման, ոլորտային ուսումնասիրությունների, վարույթների իրականացման հարցում օժանդակության ցուցաբերման, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև մրցակցության կանոնների խթանման նպատակով համաժողովներ, սեմինարներ մասնագիտական-ուսումնական այցեր, կլոր սեղան քննարկումներ, այլ միջոցառումներ կազմակերպելու հարցերում:
Tert.am