ԵԱՏՄ նիստին Փաշինյանը կարևորել է միության ներքին շուկայի զարգացումը
ԵԱՏՄ փոխգործակցության գլխավոր ուղղություններից մեկը պետք է դառնա միության ներքին շուկայի զարգացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց ռեժիմով նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առանց խոչընդոտների ներքին շուկայի զարգացումը կնպաստի մեր պետությունների տնտեսական աճին, մրցակցության բարձրացմանը, բիզնեսի ակտիվացմանը, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության կրճատմանը: Ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումն ու խորացումը կնպաստեն Միության պետությունների տնտեսությունների կառուցվածքային վերափոխումներին և դրանց արդիականացմանը և դիվերսիֆիկացմանը, որը կարևոր նշանակություն ունի համաշխարհային գների տատանման, գլոբալ տնտեսության ճգնաժամերի խորացման պայմաններում»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` ծառայությունների առևտուրը, որը դարձել է դինամիկ բաղադրիչ ժամանակից համաշխարհային տնտեսությունում, արտահանման դիվերսիֆիկացման նոր խթան է հանդիսանում:
Tert.am