ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում, անդրադարձել է Եվրասիական Միության տարածքում գործող օրենսդրության կատարելագործման, ինչպես նաև ապրանքաշրջանառության խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությանը:

«ՌԴ-ն կողմ է հանդես գալիս ապրանքաշրջանառության էլեկտրոնային կնիքների ներդրմանը, ինչը թույլ կտա թափանցիկ վերահսկողություն սահմանել ապրանքների տեղաշարժի նկատմամբ»,- ասել է Պուտինը:

Վերջինս հավելել է, որ Ռուսաստանն առաջարկում է ապրանքների մակնշման առավել լայն մեխանիզմներ կիրառել ԵԱՏՄ-ում:

ՌԴ ղեկավարն իր ելույթում անդրադարձել է նաև Եվրասիական Միության տարածաշրջանում «Քովիդ-19»-ի դեմ պայքարին ուղղված համընդհանուր ջանքերին: Նա առաջարկել է մեծացնել հակակորանավիրուսային պատվաստանյութի ընդհանուր արտադրության ծավալները միության անդամ երկրներում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն