Հունիսի 9-ի առավոտյան ժամը 10.35-ի սահմաններում 61-ամյա Վարդան Քոչյանը կրակ է բացել ավտոտնակների կառուցման կոոպերատիվի տարածքում գտնվող բարաքները քանդելու կապակցությամբ ժամանած դատական ​​կարգադրիչների վրա: Կոնֆլիկտի ընթացքում «Գրանժ» ավտոտնակների կառուցման կոոպերատիվի համահիմնադիր Քոչյանն ատրճանակով կրակել է  դատական կարգադրիչների վրա, գրում են ռուսական լրատվամիջոցները:

Զոհված դատական ​​կարգադրիչները, ըստ նախնական տեղեկությունների, դատական ​​կարգադրիչներ Ալբերտ Աղոզյանն ու Անդրանիկ Մաթեւոսյանն էին: Նրանք 35 եւ 36 տարեկան էին:


Նյութը՝ News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն