Ժամանակավորապես դադարեցնել ակցիաները, մինչև սահմաններին տիրի խաղաղություն․ «Ահարոն Խաչատրյան» դաշինք
«Ահարոն Խաչատրյան» դաշինքը կոչ է արել ժամանակավորապես դադարացնել ակցիաները։ Այս մասին հայտարարություն է տարածել դաշինքը։
««Ահարոն Խաչատրյան» դաշինքի հարգելի՛ համակիրներ
Հաշվի առնելով սահմանային լարված իրավիճակը, խնդրում և կոչ ենք անում բոլորիդ չստեղծել արհեստական խոչընդոտներ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների և զինտեխնիկայի տեղաշարժի համար։
Խնդրում ենք ժամանակավորապես դադարեցնել ակցիաները, մինչև մեր երկրի սահմաններին տիրի խաղաղություն։
Փա՛ռք ու պատիվ հայ զինվորին»։
Politik.am