20 տարվա համատեղ կյանքից հետո Գրիգորի Լեպսն ամուսնալուծվում է
Քսան տարվա համատեղ կյանքից հետո Գրիգորի Լեպսն ու նրա կինը՝ Աննա Շապլիկովան, ամուսնալուծվում են։ Ամուսնալուծությունն ընթանալու է անաղմուկ։ Հարաբերությունների պարզում կամ ունեցվածքի բաժանում հանրայնորեն նրանք չեն պատրաստվում անել։ Դատարանում նրանք կհանդիպեն դեկտեմբերի քսանին եւ կորոշեն բոլոր հարցերը։
Նշենք, որ նրանք ծանոթացել էին 2000 թվականին, երկու տարի անց՝ ամուսնացել։ Թե ինչու է փլուզվել նրանց ամուսնությունը՝ գաղտնիք է։ Ամուսինները դաստիարակում էին երեք երեխաների՝ դուստրերին՝ Նիկոլին եւ Եվային եւ որդուն՝ Իվանին։ Երեխաներին վերաբերող հարցերը նույնպես կարգավորվելու են առանց կոնֆլիկտների։
Hraparak.am