Իրանում հայ զինծառայողներ չկան․ շատերը գումարի դիմաց ընտանիքներին վարկածներ են ներկայացրել. Սահակյան
Արժանահավատ աղբյուրների հիման վրա կարող ենք նշել, որ Իրանում չկան և չեն եղել հայ ռազմագերիներ։ Այս ուղղությունը շեղող է և այդ վարկածը հիմնավորելու համար փաստական հիմքեր չկան. Այս մասին հայտնել է հայ ռազմագերիների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ ռազմագերիների իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկմանը։
Իրավապաշտպանի խոսքով, ականատես են եղել, թե ինչպես են մի շարք մարդիկ, նյութական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, վարկածներ ներկայացրել ընտանիքներին և հաճախ դրանք չեն համապատասխանել իրականությանը։
«Օրինակ՝ նույն գերեվարման կանխավարկած են սկսել հիմնավորել այն ընատնիքի անդամի մոտ, ում երեխայի դին նույնականացված է և հիմքեր չեն եղել ԴՆԹ արդյունքներըհ կասկածի տակ դնելու տեսանկյունից, բայց այնքան համոզիչ և արհեստավարժ կերպով են ներազդել ընտանիքիների վրա, որ հաճախ սկսել են չնկատել իրականությունը և հավելյալ տառապանք և ցավ են պատճառել։ Շատ հաճախ ներգրավվել են օտարերկրացիներ, նման միջադեպերի ականատես ենք եղել և հաճախ նրանց հետ զրույցում բերում էին փաստեր, որը կարող էր օգտագործելի լիներ անտեղյակ մարդու հետ հարաբերություններում։ Զարմանում էի նրանց աներեսության վրա»։
Սահակյանը նշեց, որ կա նաև իրավապահ մարմինների դերը, պետք է բացահայտվեն և այս գործընթացներում ներգրավված մարդիկ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, տեղեկացնում է Փաստինֆոն։
Lragir.am