Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդ ինչքա՞ն պետք է խղճուկ ու հակապետական վիճակում լինի, որ ադրբեջանցիների եւ թուրքերի հանցագործությունների, ավտորիտարիզմի, շարունակվող հարձակումների դեմ որեւէ ծպտուն չհանի, բայց հոխորտա, թե նախկին իշխանությունն ավտորիտար էր։

Փաստորեն, սրա կարծիքով՝  ալիեւը «կիրթ ու կառուցողական» է, իսկ մենք՝ ավտորիտա՞ր։

Երանի չէ՞ր ավտորիտար լինեինք…

Այն ժամանակ քո նման պետականաքանդ ու պոտենցիալ կապիտուլյանտը ոչ միայն վարչապետի պաշտոն, այլև պատգամավորի մանդատն էլ երազում նույնիսկ չէր տեսնի, իսկ Հայաստանն ու Արցախն էլ անդունդի եզրին չէին հայտնվի։

Հ.Գ. «Արտաքին գործընկերների» մասին գրելուց առաջ էլ հիշի, թե ո՞նց էր քո «կառուցողական» գործընկեր ալիեւը հիացած ասում,որ «2018-ի իշխանափոխության մեջ Ադրեւջանն էլ իր լուման ունի»։

Մնում է հասկանանք «ադրբեջանական լուման» ի՞նչ ձեւ է դրսեւորվել՝ «քյաշ» փողի, թե՞ «բանավոր պայմանավորվածության»»։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն