Ծանրամարտի աշխարհի առաջնություն․ Այսօր պայքարի մեջ կմտնի առաջին հայ մարզիկը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտում դեկտեմբերի 7-ին մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր պայքարի մեջ կմտնի մեր մարզիկներից առաջինը։ 81 կգ քաշային կարգում ասպարեզ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը:
Երկամարտում Հարությունյանի նախնական պատվերն է՝ 360 կգ։ Այս քաշային կարգի մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 18։00-ին։
Հիշեցնենք, որ Հարությունյանից զատ, Հայաստանն աշխարհի առաջնությունում կներկայացնեն նաև Անդրանիկ Կարապետյանը, Դավիթ Հովյաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը, Տաթև Հակոբյանը, Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը, Վարազդատ Լալայանը, Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը։
168.am