Հայաստանի էլեկտրական ցանցերի կենտրոնական ենթակայանից էլեկտրամատակարարման ուղղության անջատման պատճառով հոսանքազրկվել են Երևանի Սարյան, Դեմիրճյան փողոցները, Արամի փողոցի փոքր հատվածը։ 

«Վթար է տեղի ունեցել, մասնագետները տեղում են, պետք է ուսումնասիրություն կատարեն։ Էլեկտրամատակարարումը կարող է վերականգնվել 1-1.5 ժամից»,- «Արմենպրես»-ին ասաց ՀԷՑ-ի հասարակության և ԶԼՄ-ների հետ կապերի վարչության ղեկավար Նատալյա Սարաջյանը։ 

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն