Երևանում նոր ավտոբուսներ են դուրս եկել երթուղի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության մետ Հովսեփ Կուբատյանը։

«Մեր նոր ավտոբուսները ունեն ավտոմատ փոխանցման տուփ, տեսախցիկներ, որոնք նկարահանում են ինչպես սրահը, ավտոբուսի ընթացքը, այնպես էլ հետընթաց երթևեկությունը: Բոլոր նստատեղերի, այնպես էլ կանգնած ուղևորների համար առկա են usb պորտեր՝ լիցքավորման համար:

Ավտոբուսները ցածրահատակ են և ունեն հատուկ նստատեղեր մանկական սայլակներով և հաշմանդամություն ունեցող ուղևորների համար:

Առկա են նաև երեք էլեկտրոնային ցուցատախտակներ, որտեղ գրված է համարը, սկզբնակետն ու վերջնակետը:

Շուտով կներդրվի նաև էլեկտրոնային տոմսային համակարգը:

Շուտով կներդրվի նաև էլեկտրոնային տոմսային համակարգը»,- ասվում է գրառման մեջ:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն