Հայկ Մարությանը քաղաքացիների հետ երթևեկել է նոր ավտոբուսներով, անձամբ ծանոթացրել կանոններին
Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից երթուղում է:
Չորս երթուղիներով սկսեց աշխատանքը քաղաքի բյուջեով գնված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը: Այս ավտոբուսները կշահագործվեն ընդհանուր շուրջ 17 երթուղիներում: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Տեղեկացնեմ, որ հաջորդ տարի քաղաքի բյուջեով ևս 100 հատ 8,6-մետրանոց ավտոբուս ենք գնելու, բացի դրանից, ևս 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներ՝ եվրոպացի գործընկերների տրամադրած վարկային և դրմաշնորհային միջոցներով: Կրկին ուզում եմ հիշեցնել, որ պետք է ավտոբուս մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ միայն 100-դրամանոցով, մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում դուրս գալ հետևի դռնով»,-հավելել է նա:
Հայկ Մարությանը քաղաքացիների հետ երթևեկել է նոր ավտոբուսներով, ծանոթացրել կանոններին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Armeniatoday.news