ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հերքում են տեղեկությունը, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ։

«Հետաքրքիր է՝ այդ նյութի հեղինակը Հայկական ժամանակ օրաթե՞րթն է, այսինքն՝ ԶԼՄ ոլորտը, թե՞ բոլոր դեպքերում գործադիր իշխանությունը։ Կարծես այստեղ մեկտեղման լուրջ ռիսկեր կան, որովհետև ինձ համար հասկանալի չէ տեղեկատվության աղբյուրը։ Նման հանդիպման վերաբերյալ տեղեկություն եթե լիներ, լայն հանրությունը տեղեկացված կլիներ։ Առհասարակ ԶԼՄ-ն, երբ նման գնահատականներ է հնչեցնում, պետք է ելակետը լինի փաստական հանգամանքը, ոչ թե ֆանտաստիկայի կամ հեքիաթային ժանրի ոլորտը։ Ինչո՞վ էր պայմանավորված այդպիսի նյութը կամ հայտարարությունը, հասցեատերը Հայաստան դաշինքը չէ»,- Աժ ճեպազրույցների ժամանակ ասաց պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Ըստ «Հայկական ժամանակի»՝ տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն