ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի խնդրի հետ կապված պնդումները, իբրև թե՝ 2018-ի դրությամբ առկա բանակցային ժառանգության պայմաններում որևէ գործնական կամ տեսական հնարավորություն չկար Արցախն Ադրբեջանի տարածքից դուրս կարգավիճակում լինելու:

«Եվ միակ հնարավորությունը պատերազմից խուսափելու՝ դա տարածքների վերադարձն էր՝ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման: Եվ Փաշինյանը նաև հավելեց, որ առաջարկում է ընդդիմությանը հստակ պատասխանել, թե իրենք կոնկրետ ինչ քայլեր կձեռնարկեին, որպեսզի այդ իրավիճակում խուսափեին պատերազմից: Ես կուզեի արձանագրել, որ մինչ այս պահը պատասխան չունենք»,- նշեց Աղաջանյանը՝ հավելելով, որ թեպետ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձել է թեմային, սակայն, կոնկրետ քայլերի հետ կապված՝ իրենց հարցի պատասխանը չեն ստացել:

Աղաջանյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է փակ ձևաչափով հանդիպում ունենալ ընդդիմադիրների հետ, որից, ըստ էության, ըստ իշխանական պատգամավորի, ընդդիմությունը խուսափում է՝ հաշվի առնելով Արծվիկ Մինասյանի՝ այդ հարցը հրապարակային քննարկելու մասին հայտարարությունը:

Եվ սա՝ այն դեպքում, երբ հեղափոխություն կոչվածից անմիջապես հետո ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ հայտարարել են, որ այդ հեղափոխություն կոչվածն Արցախի մասին է, որը մեծ աղետի պատճառ է դառնալու, որ հեղափոխություն կոչվածի արտաքին պատվիրատուները կոնկրետ նպատակներ են հետապնդել և գրեթե ամենօրյա հաճախականությամբ Փաշինյանին կոչ են արել պահպանել Արցախյան հիմնախնդրի տասնյակ տարիների ընթացքում՝ՀՀ բոլոր նախագահների կառավարման շրջանում ձեռքբերված բանակցային հաջողությունները՝ հետևողականորեն հետևել Վեննայում, Սանկտ Պետերբուրգում ևԺնևում կայացած գագաթնաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը:

Բանակցային գործընթացի խայտառակ տապալումից, պատերազմի հրահրումից և 44-օրյա պատերազմի նվաստացուցիչ պարտությունից և տարածքային ու մարդկային հսկայական կորուստներից հետո այդ ամենի թիվ մեկ պատասխանատու և մեղավոր Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը նման հայտարարություններով են հանդես գալիս:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն