Նիկոլ Փաշինյանը ամսական բյուջեից 1.5 միլիոն դրամ (ավելի քան 2500 դոլար - խմբ.) է գողանում: Այս մասին հունիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

Նա պարզաբանեց, որ Փաշինյանը ստանում է 1.5 միլիոն դրամ աշխատավարձի տեսքով, նույնքան` ապօրինի պարգեւատրումների տեսքով:

«Այսինքն`՝ նա գողանում է: Նրա բոլոր պատգամավորները նույնպես պարգեւավճարներ են ստանում: Այդ գումարը տարեկան 100-120 միլիոն դոլար է կազմում: Դա` չհաշված նրա ընտանիքը պահելու ծախսերը»,- հավելեց Բագրատյանը:


Նյութը՝ News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն