«Այդ ճանապարհների վերաբերյալ ամբողջ իրականությունը բոլորն էլ տեսել են». Գորիսի փոխքաղաքապետ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ Սյունիքի մարզում այլընտրանքային բոլոր ճանապարհները թշնամու դիտարկման ներքո են։
«Դեկտեմբերի 10-ին եղել եմ Սյունիքի մարզում, բոլոր այն սահմանամերձ բնակավայրերում, որտեղ հասցրել ենք։ Այն, ինչ արձանագրել ենք, դժվար է տեղավորել մարդու իրավունքներ հասկացության մեջ։ Սյունիքում վտանգված են ՀՀ քաղաքացիների կենսական իրավունքները։ Անընդհատ, որ մատնանշում են, թե այլընտրանքային ավտոճանապարհը հարցի լուծում է, ուզում եմ ասել, որ այդ այլընտրանքային ճանապարհը գտնվում է թշնամու դիտարկման ներքո, չկա մի հատված, որը թշնամու դիտարկումից դուրս է»,- նշեց Թագուհի Թովմասյանը։
168.am-ը լրացուցիչ տեղեկություն ստանալու նպատակով դիմեցԳորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանին, որը հաստատեց պատգամավորի ասածները՝ ավելացնելով.
«Ես այդ ամբողջ ընթացքում Թագուհի Թովմասյանի հետ եմ եղել, այն,ինչն ինքն ասել է, ես դրան ավելացնելու բան չունեմ։ Այդ ճանապարհների վերաբերյալ ամբողջ իրականությունը բոլորն էլ տեսել են»։
168.am