Վիեննայի բանակցություններում տարաձայնությունները նվազում են. Իրանի գլխավոր բանակցող
Հինգ համաշխարհային տերությունների հետ Վիեննայի բանակցություններում Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Կանին ասել է, որ բանակցությունների շրջանակի վերաբերյալ երկու կողմերի միջև տարաձայնությունները նվազում են: Այդ մասին Բաղերի Կանին ասել է Վիեննայում IRNA-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում:
Տարբեր հարցերի շուրջ երկու կողմերի դիրքորոշումները տարբեր են միմյանցից, ասել է նա։ Բաղերի Կանին, սակայն, նշել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում երկու կողմերը բանակցություններ են վարել բանակցությունների շրջանակի մասին։
Նա մատնանշել է, որ բոլոր կողմերը եզրակացության են գալիս բանակցություններում քննարկվելիք հարցերի վերաբերյալ, և այդ առումով տարաձայնությունները գնալով նվազում են։
Իրանցի դիվանագետն ասել է, որ դա մեծ առաջընթաց է, քանի որ նախնական տարաձայնությունները վերաբերում էին քննարկումների շրջանակին։
Վիեննայի բանակցություններին մասնակցում են Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչները։ Ֆորմալ առումով այս երկրները դուրս չեն եկել 2015-ի միջուկային համաձայնագրից, ինչն արել է ԱՄՆ-ն՝ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ։ Դրանին ի պատասխան Իրանը խախտել է համաձայնագրի դրույթները՝ սկսելով մեծացնել հարստացված ուրանի պաշարները։
Ըստ Եվրամիության, բանակցությունների մասնակիցները շարունակելու են քննարկել միջուկային գործարքին ԱՄՆ-ի վերադառնալու հեռանկարները և ինչպես ապահովել, որ բոլոր կողմերը ամբողջովին և արդյունավետ կատարեն իրենց պարտավորությունները։ Թեհրանը պահանջում է, որ ԱՄՆ-ն չեղարկի պատժամիջոցները:
Tert.am