Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանական ուժերը Գյումրու կենտրոնական հատվածում ուժեղացրել են հսկողությունը։

Ճանապարհային ոստիկանները վարորդներին հորդորում են շրջանցել հատկապես «Վարդանանց» հրապարակ տանող ճանապարհները։

Կետրոնական հատվածի մոտ գտնվող մի շարք շենքերում ոստիկանները անցուդարձին հետեւում են քաղաքացիների բնակարաններից:

«Սաղ տեղերը լցվել են, ինչ է թե Փաշինյանը էս մոտակա ռեստորաններից մեկում ճաշելու է մտել։ Խեղճ ոստիկաններին էս քամուն ու անձրեւին բերել, կանգնեցրել են մարդկանց բալկոններում: Եթե այդքան վախենալու բան կա, գալը արժեք ունի՞»,-Sputnik Արմենիային ասել է քաղաքացիներից մեկը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն