Ելույթիս համար հրավիրվել եմ ոստիկանություն. Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.
«Իմ այս ելույթի համար հրավիրվել եմ ոստիկանություն մի երկրում, որի ղեկավարը օրերս մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովին և ճառել իր ղեկավարած երկրում, իր ղեկավարման ժամանակաշրջանի ժողովրդավարական «ձեռքբերումների» մասին։ Այս կապակցությամբ հրավիրում եմ այդ համաժողովը կազմակերպած և դրան մասնակցություն ցուցաբերած երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպանների ուշադրությունը։
Եթե ոստիկանությունում համարձակություն ունենան համաձայնել այդ հանդիպումը կազմակերպել ուղիղ եթերում, ապա խոստանում եմ Stand-Up show բոլոր ցանկացողների, այդ թվում Քաջ Նազարի և Ուստիանի համար»։
Hraparak.am