Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ստացել է ավելի քան 26 տոկոս քվե: Այս մասին հայտարարություն է տարածել «Զարթոնք» կուսակցությունը:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Այսօր, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թիմի անդամներից 3-ին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Թալինի բաժին:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը կոչ է անում ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը չներքաշվել քաղաքական ճնշումների գործընթացի մեջ և կատարել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրենց գործառույթները:

Այս խախտումներն արձանագրվելու են և ներկայացվելու են պատկան կառույցներին»:

Նշենք, որ թեեւ ՔՊ-ն Թալինում ՏԻՄ ընտրություններում ստացել է 46,6 տոկոս ձայն, սակայն ընտրություններին մասնակցած մյուս երեք ուժերը, որոնք առանձին-առանձին անհամեմատ քիչ ձայն են ստացել, կոալիցիա են կազմել եւ մտադիր են իրենց կազմից ընտրել համայնքի ղեկավար:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն