ԱՄՆ դեսպանատունը երեք նոր գեներատոր է տրամադրել Հայաստանի ռազմաբժշկության ոլորտին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է․
ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները՝ փոխգնդապետ Դանիել Սինգլթոնի մասնակցությամբ հանդիպեցին Դաշտային հոսպիտալի ղեկավար փոխգնդապետ Արշալույս Զաքարյանին՝ Հայաստանի ռազմաբժշկական կարողություններին աջակցելու նպատակով տրամադրելով երեք նոր գեներատոր։
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գլոբալ խաղաղության գործողությունների նախաձեռնության շրջանակում գեներատորները տրամադրվել են Kilo Victor Golf, LLC ընկերության կողմից։ Սա նվիրատվության առաջին խմբաքանակն է, իսկ առաջիկա երկու ամիսներին սպասվում են տարբեր բժշկական սարքավորումներ։
Lragir.am