ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ մշակվում է միջոցառումների լայն ծրագիր
Հայաստանի ու Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշանավորելու համար մշակվում է միջոցառումների լայն ծրագիր: Այս մասին նշել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 13-ին Երևանում մեկնարկած «Նոր սերունդ 2021» ֆորումի շրջանակներում՝ պատասխանելով երիտասարդների հարցերին:
«Հայ-ռուսական հարաբերությունների համար 2022 թվականը նշանակալից է նաև մեկ այլ պատճառով՝ հաջորդ տարի մեր երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Այսօր երկու երկրների արտգործնախարարությունների հովանու ներքո մշակվում է միջոցառումների լայն ծրագիր, որն ամբողջությամբ կարտացոլի նշված հոբելյանների նշանակությունը։ Մասնավորապես, հոբելյանական տարվա շրջանակներում նախատեսվում է ստորագրել 2022-2025 թվականների մշակութային համագործակցության միջգերատեսչական նոր ծրագիր, որի առանցքային միջոցառումներից են լինելու Ռուսաստանի օրերը Հայաստանում և Հայաստանի օրերը Ռուսաստանում»,-նշել է դեսպանը։
Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների տարեդարձին կանցկացվեն նաև երիտասարդական միջոցառումներ:
Politik.am