Բոլոր ազգերը դաշնակիցներ են որոնում, իրենց քաղաքակրթական ազդեցությունն են լայնացնում. Ստեփան Դանիելյան
Ոնց անենք, ոչ հայերը կանսերվի բանկայից դուրս գան ու աշխարհին ավելի լայն աչքերով նայեն։
Բոլոր ազգերը դաշնակիցներ են որոնում, իրենց քաղաքակրթական ազդեցությունն են լայնացնում, իսկ հայերը իրենց բանկայի մեջ են եփվում ու բողոքում։
Ժամանակն է, որ Էջմիածնի անգործ մնացած հայրերը մտածեն Արեւելքի քրիստոնյաների ժողով հրավիրեն Էջմիածնում' ղպտիներին, եթովպիացիներին, ասորիներին ու մնացածներին ժամանակակից մարտահրավերին դիմակայելու ու միասնական դիրքորոշումներ ձեւավորելու համար։
Խոպան դաշտ է, համ էլ միջազգային ազդեցություն ունենալու լուրջ հնարավորություն։