ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքում կայացած հանդիպման ժամանակ հրապարակել է երեկ խոստացած ձայնագրությունը Փաշինյանի մասին։

Ավելի վաղ Սերժ Սարգսյանը Փաշինյանին 24 ժամ ժամանակ էր տվել՝ ապացուցելու պնդումը, թե ինքը բանակի գումարները տանուլ է տվել կազինոներում։

Ստորև ներկայացնում ենք հրապարակված ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունը։

«Երբ որ ես 2018 թվականի մայիսի 12-ին գնում եմ Սոչի և էնտեղ հանդիպումներ եմ ունենում, այսինքն՝ մեր առաջին ծանոթությունը տեղի ա ունենում: Էդտեղ՝ սուրճի սեղանի տեղ կա, որտեղ նիստերից առաջ և հետո հավաքվում են, սուրճ են խմում և այլն, էդտեղ գալիս են Պուտինը, Նազարբաևը և բանը՝ Լուկաշենկոն, և ինձ ասում են հետևյալը՝ դու հիմա այդպիսի մեծ ժողովրդական վստահություն ունես և այլն, և այլն և պատմական շանս է սա քեզ համար, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծես:

Ասում եմ՝ օքեյ, հասկանում եմ, որ պատմական շանս ա, հիմա ասենք՝ ինչ ա նշանակում լուծել: Ու իրանք նորից պատմում են ինձ էն, ինչ որ գրված է «Լավրովի պլանի» մեջ՝ զորքերը հետ քաշվի և այլն, մենք կգանք, կկանգնենք, ճանճ չի տզզա և այլն, և այլն:

Ես ասում եմ էն, ինչ-որ ասացի հիմա, որ առանց կարգավիճակի ճշգրտման, ընդ որում շատ կոնկրետ ճշգրտման, դա ընդհանրապես թեմա չէ, որը կարելի է քննարկել և այլն:
Նույնիսկ ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, հիմա դուք ինձ լրիվ ուրիշ բան եք ասում: Ու այդտեղ Պուտինն ասում է, Պուտինն էլ, Նազարբաևն էլ, Լուկաշենկոն էլ ասում են, որ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի:

Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում: Եկեք գրենք թղթի վրա, և դա կլինի մի թեմա, որն արդեն կլինի հետաքրքիր, որը ես սենց դնեմ թևիս տակ, գնում եմ ժողովրդին ասում եմ՝ ժողովուրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքիր ա՞, թե չէ:

Չէ, բայց ասում ա, երկրորդ նյուանսն ա ասում՝ պարզապես ինքն ասում է, եթե ես սա հիմա որևէ ձևով ցույց տամ, ես կդառնամ ազգի դավաճան: Ես էլ էդտեղ իրանց ասացի՝ փաստորեն հասկացա, ձեր հազար տարվա ընկերն ա, չեք ուզում, որ ազգի դավաճան դառնա, ուզում եք ես դառնամ ազգի դավաճան: Ես ասացի, չի լինի, դա չի լինի:

Ու այս ամեն ինչի արդյունքում ա, ես բազմաթիվ բանով ասել եմ՝ ես հասկացա, որ իրանք ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյերի վրա, որի վերջում խոսալով, ժպտալով, խմելով, բան, որի վերջում Ապրիլյան պատերազմ էր:

Ինձ համար պարզ էր, ինձ էդտեղ իմ խնդիրը հստակ ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ ուզում է լինի պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլնել: Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, կլինի մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, դա կլինի մի քիչ բան լինելով, բայց դա կլինի, բայց այդ կոնվեյերից պետք ա դուրս պրծնել։ Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր։ Շատ, չափազանց ռիսկային էր»:

Մանրամասները՝ տեսանյութում։



Նյութը՝ Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն