Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար ներկայացուցիչ կնշանակի․ ԱԳՆ-ն հաստատում է
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
«Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,-գրել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել էր, որ Թուրքիան եւ Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար։
Hraparak.am