Վարշավան կընդունի արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կանցկացվի Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՖԻԴԵ-ն: Ավելի վաղ հայտնվել էր, որ առաջնությունը կհյուրընկալի Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանը, այնուհետև այդ որոշումը չեղարկվել է: Նման որոշման պատճառը կորոնավիրուսի պանդեմիայի նոր ալիքն է և ղազախական օրենքը` ըստ որի, առաջնության մասնակիցները մեկ շաբաթ կարանտին պետք է անցնեն:
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանից, հնարավոր է, մասնակցի 11 գրոսմայստեր: Հայաստանը կներկայացնեն Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, իսկ կանանց պայքարում` Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը:
Աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար: Դեկտեմբերի 26-28-ը կանցկացվեն արագ, իսկ 29-30-ը` կայծակնային շախմատի առաջնությունները:
Armenpress.am