«Բավարիայի» և Լեհաստանի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին անհատական մրցանակ է ստացել Tuttosport-ից։

Հարձակվողին հանձնվել է «Ոսկե խաղացող» մրցանակը՝ ոսկե գնդակի տեսքով։

«Ուրախ եմ, որ երկրորդ անգամ անընդմեջ ստացել եմ «Ոսկե խաղացողի» մրցանակը Tuttosport-ից: Շատ շնորհակալ եմ ականավոր ժյուրիին իմ ձեռքբերումները գնահատելու համար»,- գրել է Լևանդովսկին։

Հիշեցնենք, որ Լևանդովսկին France Football-ից «Ոսկե գնդակի» քվեարկության արդյուքներով զբաղեցրեց երկրորդ տեղը՝ զիջելով Լիոնել Մեսսիին։

ArmSport.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն