Սրանք Մասիվից Թոխմախի գյոլ էլ կարող է այլընտրանքային ճանապարհ կառուցեն
Տարօրինակ կերպով 44-օրյա այս պատերազմի ընթացքում զոհվեցին այն հրամանատարները, որոնք նախկինում փառքի էին արժանացել իր հաղթանակներով ու գործունեությամբ։ Հայ իրականության մեջ քանի դեպք կարելի է մատնանշել, երբ հայրը որդուն վերցնում է ու մեկնում պատերազմ, ես չեմ էլ ուզում պատկերացնել այն հոր հոգեվիճակը, որը ամեն վայրկյան կարող է մտածել, որ հնարավոր է րոպեներ անց կորցնի իր երեխային, որդուն։ Աշոտ Երկաթը հենց այդ հրամանատարներից մեկն է եղել։ Այս մասին քիչ առաջ «Ազատություն Աշոտ Մինասյանին» թեմայով հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
«Պատերազմի ժամանակ , երբ Աշոտ Երկաթին հայտնում են, թե՝ հրամանատար, Ձեր որդին արդեն շրջափակման մեջ է հայտնվում, ինքը պարզապես ասում է, որ ինքն ավելի կարևոր հանձնարարություն ունի կատարելու՝ դիրքերի պաշտպանության հարցը։ Այսինքն՝ պատահական չի, որ էս մարդը ստացել է Երկաթ մականունը։ Այս մարդը դրսևորել է ու շարունակում է դրսևորել երկրին նվիրվածության երկաթյա կամք։ Լեգենդար Ռուստամ Գասպարյանն իր զավակի հետ զոհվել է շատ կասկածելի պայմաններում։ Ընտանեկան այս հերոսությունների գաղափարը այսօր ուղղակի քերում են մեր ուղեղներից։ Ուզում են մեր հերոսականությունը մեր մեջ սպանեն, որպեսզի կարողանան հանգիստ իրագործել իրենց դավադրությունը Սյունիքում, արդեն մամուլում տարածվում են լուրեր, որ նաև Տավուշում է կառուցվում այլընտրանքային ճանապարհ։ Ես վախենամ, որ այլընտրանքային ճանապարհ կառուցվի Մասիվից մինչև Թոխմախ, իսկ հետո հաստատվի, թե այստեղ ադրբեջանական տարածքներ են եղել։ Սրանց խանգարողները հենց այս հերոսներն են, որոնց ուղղակի մեր աչքերում ուզում են վարկաբեկել»,- ասաց նա։
Hraparak.am