Անդրանիկ Փիլոյանը՝ ԳՇ պե՞տ
168.am-ի տեղեկություններով՝ ԳՇ-ում ճամպրուկային տրամադրություններ են, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին նշանակելու են ԳՇ պետ, ԱԻ նախարարի պաշտոնում նրան կփոխարինի Արմեն Փամբուխչյանը, որն այս պահին փոխնախարարի պաշտոնն է զբաղեցնում:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ 168.am-ը գրել էր, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունում քննարկվել է Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին ազատելու և նրան մեկ այլ գեներալով փոխարինելու հարցը:
Մեր տեղեկություններով, քննարկվել էին Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի և գեներալ Կամո Քոչունցի թեկնածությունները: Փաստորեն, իշխանությունները կանգ են առել Փիլոյանի թեկնածության վրա, ինչը նպատակ ունի առավել թուլացնել ԳՇ-ն և բանակը՝ ընտրելով թույլ ֆիգուրի:
168.am