Այսօր առավոտյան ոստիկանության տասնյակ աշխատակիցներ բերման էին ենթարկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանին։ Մի շարք քաղաքական գործիչներ և իրավապաշտպաններ այս պահին ի աջակցություն Սամսոնյանի գտնվում են ոստիկանության Նոր Նորքի բաժնում։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հանդիպել է քննչական բաժնի ղեկավարի հետ, փորձել են հասկանալ, թե ո՞րն է եղել բերման ենթարկելու հիմքը, պարզվել է, որ քննիչի կողմից բերման ենթարկելու մասին որոշում կայացված չի եղել․

«Այստեղ պետք է հասկանալ ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցը, և հիմնավոր և ողջամիտ կասկածներ ունենք պնդելու, որ ոստիկանության կողմից տեղի է ունեցել պաշտոնեական լիազորությունների չարաշահում, քանի որ քննիչի հետ նշանակված է եղել հանդիպում, պարոն Սամսոնյանը դուրս է եկել հանդիպման գնալու, և իր նկատմամբ տեղի է ունեցել բռնություն, որն իրավական առումով որևէ կերպ հիմնավորված չէ։ Ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ իր նկատմամբ կիրառվել է վրեժխնդրության ակտ, պետական ամենաթողության և իրավունքի չարաշահման կոպիտ եղանակով․․․ Ենթադրում եմ, որ կլինի ձերբակալման որոշում, չնայած այն հոդվածը, որը հարուցված է, չի նախատեսում կալանք, իրավական առումով բավական խիստ վիճելի և վիճարկելի է, որ այն հոդվածը, որը չի նախատեսում կալանք, արդյո՞ք կարելի է մարդուն ձերբակալել, թե՞ ոչ, ես պնդում եմ, որ չի կարելի ձերբակալություն, դա թող որոշի քննիչը․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն