Այսօր ապացուցվեց՝ Հայաստանը ներկայացնում է ոչ թե գիժը, այլ գիժ ձևացողը, որի գժության գինը վճարեցինք արյամբ, հայրենազրկմամբ ու ամեն օր շարունակում ենք վճարել․ Միքայել Մինասյանը՝ ձայնագրության մասին
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում է արցախյան բանակցությունների մասին։
«Սերժ Սարգսյանն այսօր արեց ամենամեծ և ամենակարևոր բացահայտումը: Դա բացահայտում չէ պրոլետարիատի համար, որը գիտի այն, ինչ գիտի, իսկ երբ հասկանա՝ ինչ կատարվեց, շատ ուշ է լինելու:
«Աննա, դեղերը», «լիալուսին է, նոպան բռնել է», «էլի հարբել է», «թողեք Արփիին տանի բանակցությունների, որ տրամադրությունը տեղը լինի»:
Ամեն անգամ, երբ դուք դա ասում էիք, զեղչում էիք պատասխանատվությունը մի վիժվածքի, որն ամեն ինչ արել է հասկանալով, նույնիկ գիժ է խաղացել՝ հասկանալով:
Մենք խոսում ենք մի «չմարդու» մասին, որն արդեն ապացուցեց, որ հասկանալով և գիտակցելով՝ 2018թ.-ի մայիսից վիժեցրել է խաղաղ բանակցությունները, լեգիտիմացրել է ագրեսորի կողմից պատերազմ սկսելու փաստը՝ մենակության ու դիվանագիտական թշվառության մեջ թողնելով Հայաստանը մինչև այսօր:
Ահա սրա մասին է այսօրվա ձայնագրությունը: Իսկ ՀԱՊԿ անդամների մոտ «գիժ խաղալու», 0 հեղինակություն ունենալու և զրոյացված երեսնամյա դիվանագիտական աշխատանքի մասին ավելորդ եմ համարում խոսել:
Այսօր ապացուցվեց, որ Հայաստանը ներկայացնում է ոչ թե գիժը, այլ գիժ ձևացողը, որի գժության գինը վճարեցինք արյամբ, հայրենազրկմամբ ու ամեն օր շարունակում ենք վճարել:
Время клоунов и их жертв».