ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն արձագանքել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանն ու ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի պատասխանին:

«Ողջունում ենք և խորապես աջակցում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի և Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուիչներ նշանակելու մասին»,- իր թվիթերյան էջում գրել է Բլինկենը:

Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ Չավուշօղլուն հանդես էր եկել երկուշաբթի: Վերջինս նշել էր նաև Երևանի հետ չարտերային չվերթներ բացելու մտադրության մասին: Հաջորդ օրը ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ հայկական կողմը ևս պատրաստ է ներկայացուցիչ նշանակել հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումների համար:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն