Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում կայացրեց։

Նշենք, որ Մանթաշյանի նկատմամբ խափանման միջոց որպես կալանքն ընտրելու մասին միջնորդությունը դատարան էր ներկայացրել Ազգային անվտանգության ծառայության քննիչը։

Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։

Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ։

Politik.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն