Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հատնում է Միացյալ Թագավորության կառավարության կայքը:

Նա հայտնել է Միացյալ Թագավորության խորը մտահոգությունն Ուկրաինայի սահմանին ռուսական ուժերի կուտակման կապակցությամբ, և կրկին ընդգծել դիվանագիտական ուղիներով աշխատելու կարևորությունը լարվածությունը թուլացնելու և կայուն լուծումներ գտնելու համար:

Վարչապետն ընդգծել է Մեծ Բրիտանիայի հավատարմությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և զգուշացրել, որ ցանկացած ապակայունացնող գործողություն կլինի ռազմավարական սխալ, որը կունենա էական հետևանքներ։

Նա նաև շեշտել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության շուրջ երկխոսության կարևորությունը:

Ջոնսոնն ու Պուտինը համաձայնել են, որ այսօրվա հրամայականն է, որ բոլոր կողմերը հարգեն Մինսկի պայմանավորվածությունները:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն