ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այցելել է այսօր ձերբակալված Մամիկոն Ասլանյանին։

Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ի սատարումն վանաձորցի մեր հայրենակիցների ընտրության, քիչ առաջ այցելեցի ՀՀ քննչական կոմիտե և հանդիպեցի Մամիկոն Ասլանյանին։

Անընդունելի և անթույլատրելի ենք համարում Հայաստանում արդարության ու ժողովրդավարական արժեքների ոտնահարումը և քաղաքացիների ընտրության հետ հաշվի չնստելու բոլոր փորձերը։

Վանաձոր համայնքի բնակիչների կամքը սակարկման ենթակա չի կարող լինել»:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն