Վանաձորի նախկին քաղաքապետ, Վանաձորի ավագանու ընտրությանը հաղթած դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելն իշխող ուժի կողմից ՏԻՄ-երը «յուրացնելու» արշավի գագաթնակետն են։ Չնայած ԱԺ ընտրություններում եւ ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրություններին ստացած զգալի տոկոսներին, Փաշինյանն ու ՔՊ-ն իրականում կորցնում են հենքը՝ էլեկտորատը։ Ներքին կոշտացումներն ու սահմանափակումները, ՏԻՄ-երի արշավը դրա ուղիղ վկայությունն են, իշխող ուժի անհամարժեքության դրսեւորում։

Էլեկտորատի կորուստը սակայն միայն ներքին հետեւանքներով չի սահմանափակվում, ավելին՝ դա պետք է դիտարկել արտաքին խնդիրների համատեքստում։ Փաշինյանի «պողպատե մանդատը» ձեւավորվել է Հայաստանի դեմ իրագործվող ծրագրերին նրա պարտավորությունների դիմաց։ «Հայ ընտրողի կամքին» Պուտինի եւ արտաքին այլ շահագրգիռ կողմերի հղումները հենց դա են նշանակում։ Հայրենիք թե իշխանություն հարցն իշխող ուժը լուծել է հայրենիք իշխանության դիմաց ընտրությամբ՝ դրանից բխող ներքին ու արտաքին հետեւանքներով։

Որքան մոտենում է Հայաստանի դեմ իրագործվող ծրագրերի հանգուցալուծման պահը, այնքան այս իրավիճակը խորանալու է։ Ներքին ու արտաքին «պողպատից» զրկվող իշխող ուժի հետհաշվարկը սկսեց։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն