Ով կփոխարինի Մարությանին. իշխանությունը որոշում ունի
Ինչպես արդեն հայտնի է, քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցությունը իշխանության հրահանգով անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ։
Այս պահին անհրաժեշտ ձայները կան` անվստահություն հայտնելու համար. օրենքն ասում է` պետք է լինի ավագանու անդամների մեկ երրորդի ստորագրությունն, այս դեպքում` 33 հոգու, իսկ իշխանական խմբակցությունն ունի 40-ից ավելի ստորագրություն։
Օրենքը նաեւ ասում է, որ նախաձեռնողները պետք է ներկայացնեն քաղաքապետի իրենց թեկնածուին։ Մեր տեղեկություններով` իշխանության թեկնածուն փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է։ Ճիշտ է, սկզբում քաղաքապետարանում պտտվում էր ավագանու անդամ Արմեն Կոտոլյանի անունը, սակայն իշխանությունը վերջում կանգ է առել փոխքաղաքապետի վրա։
Նշենք, որ Մարությանը վճռական է տրամադրված ու գնալու է մինչև վերջ` պաշտոնը պահելու համար։
Hraparak.am