Երկու թիմերն էլ ապացուցեցին, որ պայքարում են անձնական շահի ու աթոռի համար
Հարգելի՝ Վեդի խոշորացված համայնքի, բնակիչներ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ մեր թիմին՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությանը, վստահության քվե տալու համար։
Լինելով հաղթանակած ուժ (44,08%), մեր Թիմը պատրաստ էր անգամ ընդիմադիր դիրքերից հանդես գալուն(«ՔՊ» և «Հանրապետություն» միավորման դեպքում), մեր համայնքը , մեր երկրի նման, ցնցումներից զերծ պահելու համար։
Սակայն ամեն ինչ չէ, որ մեր ձեռքում է։
Հակառակ բևեռում գտնվող երկու թիմերն էլ իրենց գործողություններով (թիմերով ինքնաբացարկի դիմումներ գրելով) ապացուցեցին, որ պայքարում են ոչ թե Համայնքի զարգացման ու հզորացման, այլ իրենց անձնական շահի ու աթոռի համար։
Ինքնաբացարկի դիմումներ գրելով փոշիացնում են ոչ միայն իրենց վստահված քվեն ու միլիոնավոր դրամներ( նոր ընտրություներ կազմակերպելու ծախսերը), այլև համայնքը կանգնեցնում են լուրջ խնդիրների առջև։
Հարգելով հակառակ բևեռում գտնվող, բայց ինձ հարազատ,մարդկանց հաստատակամությունը, միևնույն է չեմ ընդունում ինքնաբացարկի իրենց որոշումները։
Այս ամենից ելնելով ինձ իրավունք եմ վերապահում ՝ Խնդրել և հորդորել մեր համայնքի ազգաբնակչությանը, որ հաջորդ ընտրությանը իրենց քվեն այս կամ այն ուժին վստահելուց առաջ մի լավ մտածեն։
Սևակ Աղաբեկյան
Hraparak.am